ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Երիտասարդները մեր արժանի փոխարինողներն են, կողմնակիցն եմ նրանց, բայց 25 տարեկանը չի կարող մարդու ճակատագիր որոշել։ Այս մասին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25 իջեցնելուն:
Ըստ Ծառուկյանի՝ 25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական, փաստաթղթերի հարցերով, բայց մարդու ճակատագիրը որոշելու համար 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինեն։
Խմբակցության ղեկավարը կոչ է արել ծանոթնալա միջազգային փորձին․
«Մենք վերևից աստղեր չեն իջեցնում, իրականությունն է: Ուզում են բան փոխել, թող միջազգային նորմերից օգտվեն՝ Ամերիկայի, Անգլիայի պես երկրներից»։