ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Վատիկանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Դեպքի մասին հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Այսօր ընդհատվել Է Վատիկանի առողջապահության և հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով պացիենտներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,- ասված է հայտարարությունում։