ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ТАСС-ը, հղում տալով Հռոմի փոխանորդությանը, գրում է, որ Վատիկանի 66-ամյա կարդինալ Անջելո Դե Դոնատիսայի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել:
«Պրելատի վիճակը բավարար է, նրան հակաինֆեկցիոն թերապիա են նշանակել»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ հոգևորականը վերջին ժամանակներում շփում չի ունեցել Հռոմի պապի հետ:
Նշենք, որ Վատիկանում կորոնավիրուսով վարակման 6 դեպք է գրանցվել: Վարակվածներից ոչ ոք Հռոմի պապի և վերջինիս մտերիմ շրջապատի հետ չի հաղորդակցվել: