ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի: