ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վստահ է, որ մեր հասարակության համար Արցախի հարցն ամենակարևոր հարցն է, ու դրանով պայմանավորված դիվիդենտներ ստանալը որոշ ուժերի համար օրախնդիր է դարձել:
24News-ի հետ զրույցում Կարապետյանը հստակեցրեց՝ Արցախն, իհարկե, Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու, դա աքսիոմատիկ ճշմարտություն է:
«Ամեն մի քրեական գործից հետո պետք չէ Արցախի հարցն օրակարգ բերել: Բանակը միշտ պետք է հեռու լինի քաղաքական գործընթացներից, դրա դառը փորձն ունեցել ենք, հետևանքները տեսել ենք»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։