ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ՔՊ կուսակցության վարչության և կենտրոնական շտաբի անդամ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում «Այո»-ի քարոզչություն է անում Երևանի փողոցներում։ ՔՊ-ական նախարարը նաև քաղաքացիների կարծիքն է հարցրում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին վերաբերյալ։ Նա նաև ներկայացնում է «Այո» քարոզչական շտաբի դիրքորոշումը, կոչ անում անպայման մասնակցել քվեարկությանը։
Նշենք, որ հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին, քարոզարշավի ակտիվ շրջանը կլինի վերջին երկու շաբաթներին։
Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև ներկայացված տեսանյութում։