ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։
Նրանք պահանջում են բարեկարգել գյուղ տանող ավտոճանապարհը և ցանկանում են հանդիպել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Գյուղի բնայիչներից մեկն ասել է, որ իշխանությունից խոստացել էին ճանապարհը բարեկարգել Սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։
Գյուղացիների հետ հանդիպել է փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը և խոստացել հարցը կարճ ժամանակում լուծել։