ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին` ժամը 14.20-ին, Վաղարշապատի բաժին է ներկայացել 70-ամյա Արտաշես Փ.-ն:
Նա 2019 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: