ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ Արամ Վարդանյանը (հայտնի է «Վստրեչի Ապեր» անունով): Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշվում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ոստիկանությունը, երաշխավորելով անձի գաղտնիությունը, քաղաքացիներին հորդորում է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ոստիկանությանը: