ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
21-ամյա հարձակվողի մոտ բժիշկները կորոնավիրուս էին կասկածել, հատուկ զննության էին ենթարկել, թեստի արդյունքները բացասական էին։
Մբապեն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի մարզումը և կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպմանը: