ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24 News
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Այդոս Ուքիբայը:
«Ես լավ նորություն ունեմ: Այսօր ելբասիի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Բժիշկների խորհրդով Նուրսուլթան Նազարբևը շարունակում է մնալ ինքնամեկուսացման ռեժիմում, հեռահար է աշխատում և շատ ժամանակ տրամադրել մաքուր օդում զբոսանքին»,-գրել է Ուքիբայը Twitter-ի իր էջում:
--0—ՄՀ