ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի եվրոպական տնտեսությունը կարողանա գոյատևել այս փոթորկի մեջ»։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարում չորս առաջնահերթ կետերի շուրջ: Այս մասին հայտնել է Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է DW- ն:
Դրանցից մեկը վերաբերում է հիվանդության տարածման արդյունքում տնտեսական հետևանքների մեղմելուն: Գործընթացի համար նախատեսվել է 25 միլիարդ եվրո, որը կօգտագործվի առողջապահության, աշխատաշուկայի, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում՝ աջակցելով նաև ոլորտի աշխատակիցներին: Բացի սրանից, կա նաև վարակի տարածման սահմանափակման անհրաժեշտություն։ Այս գործընթացքում տարվող միջոցառումները պետք է հիմնված լինեն գիտական և բժշկական փորձի վրա, լինեն համաչափ մասշտաբների։ Նման որոշում կայացրել են կոնֆերանսի մասնակիցները:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելն էլ իր հերթին գործընկերներին կոչ է արել համակարգել վիրուսի դեմ պայքարի համար տարվող ազգային գործողությունները: Եվրախորհրդի ղեկավարը նշել է ԵՄ երկրների առողջապահության և ներքին գործերի նախարարների նախատեսվելիք ամենօրյա հանդիպումներ անցկացնելու մասին որոշումը։ Դրանք կկազմակերպվեն տեսազանգի միջոցով:
Եվրահանձնաժողովը պետք է ուսումնասիրի բժշկական պարագաների պահանջարկը՝ առաջարկներ ներկայացնելով դրանց հնարավոր դեֆիցիտի կանխման համար․«Ներքին շուկան պետք է աշխատի պատշաճ կերպով և առանց անհիմն խոչընդոտների»,- նշել է Միշելը:
Մեկ այլ գերակայություն է կորոնավիրուսի դեմ նոր տիպի պատվաստանյութի մշակման ուսումնասիրությունը: Բրյուսելը այդ ծրագրի համար նախապատրաստել է 140 միլիոն եվրո և 17 նախագիծ։