Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՔԿՀ-ներում կազմակերպվել են կանխարգելիչ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

քկհկորոնավիրուս

Արդարադատության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում համագործակցում է Առողջապահության նախարարության հետ: Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարությունը:

Նախարարությունը մասնավորապես նշում է, որ համագործակցության շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել և իրականացվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ: