ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
- միջոցառումների իրականացման ընթացքին,
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ ստորև։