ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Հայաստանում կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ աշխատել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:
Նա նշել է, որ շինարարությունն ընթանում է շենքի 6-րդ հարկում։
«Շինարարական խմբի հրավիրված մասնագետներից մեկն էլ վիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին է»,-մանրամասնել է Բուդաղյանը:
Նա հավելել է նաև, որ իտալացին ո՛չ «Պիքսարտ» ընկերության, ո՛չ «Թումո»-ի աշխատանքային տարածք մուտք չի գործել․
«Թումո»-ում կա մուտք, որից ներս են մտնում ուսանողները, և մուտք, որից ներս են մտնում «Թումո»-ի և մյուս գրասենյակների աշխատակիցները: Այսինքն՝ քաղաքացին ո՛չ «Թումո»-ի ուսանողների, ո՛չ աշխատակազմի հետ շփում չի ունեցել»։
«Թումո» կենտրոնն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ դասապրոցեսը մեկ ամսով դադարեցվում է: