ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Թումոյի համակարգիչներն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ»: Այս մասին հայտարարել է «Թումո» կենտրոնը:
Նշված է, որ այնտեղից էլ կկազմակերպվի դրանց բաշխումը Հայաստանի դպրոցներով։
Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին, որոշել էր առցանց ուսուցման համար համակարգիչներ տրամադրել այն երեխաներին, որոնք չէին կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։