ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի։ Մեկուսացված է 98 անձ։