ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից:
Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»։