ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ, 24News
Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:
Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ:
Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»,- ասված է հայտարարության մեջ: