ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Արա Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ ԱԺ սահմանադրական գործառույթ և լիազորություն է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումների անցկացումը (հ. 114):
Հանրապետության տարածքում արձանագրված COVID-19 կորոնավարակի դեպքերի վերացման և վարակի նոր օջախների առաջացումը կանխելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի, ինչպես նաև այդ գործում կառավարությանը օրենսդրական, կազմակերպական, բյուջետային և այլ արտակարգ աջակցություն տրամադրելու թեմաները քննարկելու նպատակով Ազգային ժողովը պետք է անցկացնի հրատապ քննարկում:
Հարգելի պատգամավորներ, մի ինքնամեկուսացեք»։