ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սխտորն ու թաք լոգանքը չեն փրկի կորոնավիրուսից: ԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է նյութ, որում, մասնավորապես, ասվում է, որ ցուրտ եղանակը չի կարող սպանել վիրուսը: Պատճառն այն է, որ առողջ մարդու ջերմաստիճանը տատանվում է 36,5-37 աստիճանի սահմաններում՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչ վերաբերում է տաք լոգանքի օգտակարության մասին միֆին, ապա այն իրականում չի փրկում վարակվելուց: Ընդ որում, շատ տաք լոգանքը կարող է այրվածքներ առաջացնել:
Բացի այդ, ԱՀԿ-ի հաղորդմամբ, չնայած նրան, որ սխտորն ունի հակամիկրոբային հատկություններ, վիրուսի դեմ պայքարի համար այն անօգուտ է: Այդպիսով, որպես պրոֆիլակտիկ միջոց այն անարդյունավետ է: