ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը հեռուստաալիքին վնասելու նպատակ ուներ։ Այս մասին լրագրողներին ասել է 5-րդ ալիքի գործադիր տնօրեն ՀարությունՀարությունյանը։
«Մեր կասկածներն առ այն, որ մեր հեռուսաընկերության սեփականատերը կալանվորվել է հատուկ 5-րդ ալիքին վնասելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով ապացուցվեցին, երկու կարծիք այստեղ արդեն չունենք», - ասել է նա։
Ըստ նրա՝ այս ժամանակահատվածում հեռուստաալիքը դժվար օրեր է ապրել նաև ֆինանսական առումով։
Արմեն Թավադյանն իր նկատմամբ գործողություններն անօրինական և անհիմն է որակել ․
«Այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ի վրա, որից մեկի սեփականատերը ես եմ։ Սա ճնշում է խոսքի ազատության վրա»։