ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Կառավարության շենքի մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տղամարդը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել:
Ոստիկանությունը օգնություն է ցուցաբերել քաղաքացուն, այնուհետ տեղափոխել ոստիկանության կենտրոնի բաժին։
Բերման ենթարկվելու պահին քաղաքացին լրագրողներին ասել է՝ դատավորները ճիշտ չեն աշխատում ․
«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»։
Տեսանյութը՝ Ա1+-ի։