ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հատուկ նիստի ժամանակ տեղեկացրել է, որ երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի մասին, և պայմանավորվել քաղաքացիներին կոչ անել Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն ուղևորվեն միայն անհրաժեշտության դեպքում։
«Մինչև այս պահն Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, նաև պայմանավորվեն, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևվորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագահում կխնդրենք վերադառնալ իիրենց բնակության վայեր»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ մարտի 31-ին Արցախում նախագահի ընտրություն է լինելու․ այս պահին նախագահի թեկնածուները քարոզարշավ են անում Արցախի տարածքում։