ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգի բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Մարտի 18-ին Թուրքիայի Հաթայի նահանգի Ռեյհանլը շրջանից օգնություն տեղափոխող 74 բեռնատար թուրք ոստիկանների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ շարժվել է Ջիլվեգյոզու անցակետ։ Բեռնատարները, հատելով թուրք-սիրիական սահմանը, շարժվել են Իդլիբ։
Նշվում է, որ հումանիտար օգնությունը բաժանվելու է Իդլիբում և հարակից բնակավայրերում ապրող քաղաքացիական անձանց։