ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ կայքը:
«Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև այլ սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:
Հաշվի առնելով վերը նշվածը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են սահմանափակումները:
Միաժամանակ, ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»: