ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Իրանը չինական բոլոր չվերթները որոշել է կասեցնել երկրում բռնկված կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին։
Իրանում արատակարգ խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել դադարեցնելու բոլոր չվերթները։ Չվերթների վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ։
Հաջորդ շաբաթ հատուկ չվերթով Իրանի բոլոր քաղաքացիները տուն կվերադառնան ու կենթարկվեն բժշկական հետազոտության։