ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մինչ այս Անդրանիկ Գասպարյանը զբաղեցնում էր Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։