Էժան սուտ եք խոսում անընդհատ, ասում եմ՝ բոլոր վարչական շրջաններում էլ ՔՊ-ն ամենաշատ ձայնն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Երևանի ավագանու նիստն ընթանում է թեժ մթնոլորտում, ինչին արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նիստին շարունակաբար տեղի են ունենում փաստերի խեղաթյուրում և մանիպուլյացիա։

«Այս փաստաղաթղթում գրվածը, որը հանդիսավոր կերպով ներկայացվեց, ասվում է՝ ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո պարոն Երիցյանն իրավական հանձնաժողովի 7 նիստից մասնակցել է միայն մեկին, իսկ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստից 4-ին»,-ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը զրկվեց մանդատից, որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ: Գործընթացը նախաձեռնել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանը:

Ավինյանը նշեց, որ Երևանի սեփական եկամուտները 40 տոկոսով աճել են, քաղաքապետարանը հիմա լուծում է խնդիրներ, որոնք տասնամյակներով չեն լուծվել․ «Այս սուտն ու մանիպուլյացիան պիտի դադարի, ասում եմ՝ բոլոր վարչական շրջաններում էլ ՔՊ-ն ամենաշատ ձայնն է ստացել»։

--00—ՅՄ