ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան էջում գրել է. «Հարգելի՛ լոռեցիներ, արտակարգ դրության պայմաններում հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:
Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է:
Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում՝ կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ՝ իրավիճակը մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով, այլև՝ միմյանց օգնելու, աջակցելու, ապրումակցելու ճանապարհով»: