ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բարձր գնահատելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի նվիրված աշխատանքը, Լոռու մարզպետարանի առաջարկով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Սա միայն մի փոքր երախտիքի արտահայտնություն է այս օրերին նրանց կատարած շուրջօրյա անձնվեր աշխատանքի համար: Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար, քանի որ լինելով վարակվածության բարձր ռիսկային գոտում, ընտանիքների հետ չշփվելու նկատառումներից ելնելով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը հերթապահությունների միջակայքում ազատ ժամանակն անցկացնում է Վանաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում` նոր ուժերով ու նոր եռանդով աշխատանքի վերադառնալու համար` շարունակելով փրկել մարդկային կյանքեր:
Շնորհակալ ենք»,- նշել է մարզպետը: