Վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է՝

«Հարգե՛լի հայրենակիցներ

Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝

առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ

Հետեւաբար՝

վաղվանից փակման արգելքը չի տարածվում

առանձին խանութների վրա ( օրինակ՝ օծանելիք, տեխնիկա, շինանյութ եւ այլ)»։