ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Facebook-ը և Instagram-ը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի բնակչության կողմից ինտերնետի աննախադեպ օգտագործման պատճառով ժամանակավորապես կնվազեցնեն տեսանութերի հեռարձակման որակը։
Սոցիալական կայքերը Եվրոպայի տարածքում կնվազեցնեն տեսանյութերի արագությունը՝ ցանցի հնարավոր գերծանրաբեռնվածության մակարդակն իջեցնելու նպատակով:
«Մենք հավատարիմ ենք մեր գործընկերների հետ համագործակցությանը՝ բարձր պահանջարկի այս շրջանում թողունակության վերաբերյալ ցանկացած սահմանափակման կարգավորման համար»,- հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչը։