ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ԱՄՆ–ն 2021 թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն, տեղեկացնում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։
«Սա հետհեղափոխական Հայաստանին Foreign Assistance ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։
Ներկայացնում ենք 2011–2021թթ Հայաստանին Foreign Assistance ծրագրով նախատեսված եւ իրականում տրամադրված օգնության ծավալները՝ ինֆոգրաֆիկայով»,- ասված է Armenian Center for American Studies-ի հայտարարությունում։