ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Այս մասին հայտնել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:
«Օտարերկրացիների իրավական կարգավիճակը Լիտվայի Հանրապետությունում կարանտինի ընթացքում
Լիտվայի🇱🇹 Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար:
Վերոնշյալ օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ ընդունվել է վերադարձի որոշում, սակայն կամավոր երկիրը լքելու ժամկետը լրացել է կարանտինի ընթացքում, կարանտինի ընթացքում կարող են շարունակել մնալ Լիտվայի Հանրապետության տարածքում:
Այնուամենայնիվ, նրանցից կպահանջվի լքել երկիրը Լիտվայի Հանրապետությունում հաստատված կարանտինի ավարտից հետո սահմանված ողջամիտ ժամկետում (ժամկետների վերաբերյալ Լիտվայի միգրացիոն ծառայությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն):
Կարանտինից հետո օտարերկրացիների մեկնումն ապահովելու համար Միգրացիայի վարչությունը խնդրում է այն անձանց, որոնց` Լիտվայում օրինական կեցության ժամկետը լրացել է ( կամ լրանալու է) հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով ի վիճակի չեն (չեն կարողանում) ժամանակին լքել Լիտվան, այդ մասին տեղեկացնեն Միգրացիայի վարչությանը հետևյալ էլ.փոստով` info@migracija.gov.lt:
Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակին կցել այս աղյուսակը. (https://www.migracija.lt/…/4e7c7c69-3121-e2a1-dc7f-74736420… )
«Տեղեկությունը պետք է ներկայացվի այն ծանուցման հետ, որ օտարերկրացին չի կարողացել (չի կարող) լքել երկրի տարածքը կարանտինի պատճառով»: Աղյուսակի մեկնաբանությունների բաժնում լիտվական կողմը խնդրում է նշել, թե ինչ գործողություններ է կատարել օտարերկրացին իր բնակության երկիր վերադառնալու համար:
Լիտվայի միգրացիոն ծառայությունը խնդրում է նաև երկրում գտնվելու ողջ ընթացքում ձեռք բերել առողջության ապահովագրություն։
ՀՀ🇦🇲 այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ ՀՀ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու համար»,- ասված է դեսպանության հայտարարությունում։