ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամ է սահմանվել: Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։
Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից առավոտյան 7:00-ն։
Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։
Ղրղզստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված, կորոնավիրուսի վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքերը Ղրղզստանում առայժմ չեն գրանցվել։