ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի կառավարության կայքից։
«Արտահերթ նիստի արդյունքներով կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին մշակել «Պետերբուրգի հռչակագրի» նախագիծը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում այն վերջնական քննարկելու համար, որը տեղի է կունենա 2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը՝ Բիշքեկում»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ