ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Մենք ինչու ենք ասում զգույշ եղեք, ինչու ենք ասում ինքնամեկուսացվեք, ինչու ենք ասում՝ տարածման օջախները փոքրացրեք, որովհետև, եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել»: Այս մասին ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի հերթական նիստի ժամանակ ասել է ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
«Միակ խնդիրը դա է, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում»,- հավելել է փոխնախարարը:
Նա նաև նշել է, որ որպես փրկարար ծառայություն պետք է աշխատանքները սկսվեն հենց իրենցից:
Փոխնախարարը ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տարածքների ախտահանման գործընթացը: