ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արագացրեց 48 համակարգչի առաքումը ՀՀ Արտակարագ իրավիճակների նախարարություն, որպեսզի Փրկարար ծառայությունը հնարավորություն ունենա առավել արդյունավետորեն համակարգել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման դեմ տարվող աշխատանքը։
Առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է ընդհանուր 300 համակարգչի առաքում՝ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցություն նախարարությանը՝ համավարակի դեմ տարվող գործողություններում»,- ասված է հայտարարության մեջ։