ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ
Հրապարակվել են Պարետի հետևյալ որոշումները.
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ և
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:
Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել այս որոշումներով նախատեսված պահանջները՝ առողջապահության ոլորտում օրուգիշեր աշխատող մեր գործընկերներին օգնելու համար:
‼️Հ.Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից մինչև մարտի 31-ը Նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործելու, քիչ անց կհրապարակենք նաև Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի
հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձագանքել մեր քաղաքացիների անհետաձգելի կարիքներին:
Առողջ եղեք»: