ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ կորոնավիրուսը ցույց է տալու, թե որ երկիրն ինչպիսի խոցելիություն ու դիմադրողականություն ունի: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ, օրինակ, երբ պետությունը վարկ է տրամադրում, այսինքն՝ վերադարձման ենթակա գումար, դա արդեն վատ է:
Թանդիլյանն ընդգծում է՝ տանը մնացող մարդկանց համար կառավարությունը պետք է փոխհատուցման ծրագիր ունենա: «Օրավարձով աշխատող մարդիկ, որ դեպքերի բերումով տանն եմ մնում, սովի չպետք է մատնվեն: Պետք է փոխհատուցել այդ մարդկանց, իսկ թե ինչպես ու ինչքան՝ այլ հարց է»,- նշում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։