ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:
Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`
-ժամանակավորապես սահմանել կարանտին,
-խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,
-դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,
-սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,
-սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,
-սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,
-սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,
-շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ: