ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունն ու «Armenian Wounded Heros» հինադրամը համատեղ նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել են մի շարք կորոնավիրուսի դեմ պայքարում կանխարգելիչ միջոցներ: Այս մասին հայտնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:
87 հատ բարձրորակ պաշտպանիչ բժշկական արտահագուստ (կոմբինեզոն),
100 հատ հատուկ պաշտպանիչ ակնոց և 100 սաղավարտ,
10 հատ սրսկիչ (դեզինֆեկտոր),
ինչպես նաև՝ դիմակներ և ձեռնոցներ: