ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Հունաստանի անվտանգության ուժերը կանգնեցրել են Թուրքիայից Հունաստան անցնել փորձող փախստականների խմբի։ Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Խմբում եղած կանանց և երեխաներին կիսամերկ վիճակով հետ են ուղարկել Մերիչ գետից դեպի Թուրքիա:
Նրանք Էդիրնեից Մերիչ գետի վրայով փորձում էին անցնել Հունաստան: Հետադարձ ճանապարհին ախստականները Թուրքիայի սահմանամերձ գյուղերի բնակիչներից սնունդ և հագուստ են ստացել։
Նշենք, որ Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտի դեպի Եվրոպա փախստականների շարժին: Փախստականները գնացել են Ստամբուլ, Էդիրնե, Իզմիր, Այդըն: