ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
«Business Insider»-ը գրում է, որ Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 25 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսի բուժման թերապևտիկ մեթոդների մշակման համար։
Ըստ աղբյուրի՝ «Չան Ցուկերբերգ նախաձեռնություն» բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում է Ցուկերբերգ ընտանիքը, գումար է նվիրաբերել Բիլ Գեյթսի «COVID-19 Therapeutics Accelerator» հիմնադրամին, որը զբաղվում է նոր հնարավոր հակավիրուսային դեղամիջոցների պատրաստմամբ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից:
Նշվում է, որ նվիրատվությունը CZI ընկերության ամենախոշոր դրամաշնորհներից մեկն է։
Հիշեցնենք, որ ԱՀԿ վերջին տվյալների համաձայն աշխարհում մոտ 600 հազար մարդ է վարավել կորոնավիրուսով: