ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Զոն Կոատեսը: Վերջինս փաստել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել շարունակել նախապատրաստվել խաղերին, և ՄՕԿ-ն այդպես էլ վարվում է: Կոատեսը շեշտել է, որ խաղերի անցկացումը կարող է չչեղարկվել, եթե անգամ պատվաստանյութը չգտնվի:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: