ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ այսօր շարժական կայանում պատվաստվել են COVID-19-ի դեմ, այդ թվում` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։
Ըստ գերատեսչության՝ COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև առողջապահության նախարարության աշխատակիցները:
Լուսանկարները՝ այստեղ։
--00—ԼՄ