ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Կորոնավիրուսի դեմ վեց արտադրող ընկերությունների պատվաստանյութեր կարող են օգտագործման համար հավանության արժանանալ եւ պատրաստ լինել մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բիլ Գեյթսը Singapore FinTech Festival խորհրդաժողովում իր առցանց ելույթում, որը հրապարակվել Է CNBC International TV-ի YouTube-ալիքում: «Ես սպասում եմ, որ մոտավորապես վեց պատվաստանյութերի հավանություն կտրվեն 2021 թվականի առաջին եռամսյակում»,-հայտարարել Է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք նա ունի կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստման վերաբերյալ:
Գեյթսի խոսքով՝ կարող են հավանության արժանանալ AstraZeneca, Johnson & Johnson, Novavax, Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը: Նա չի նշել վեցերորդ պատվաստանյութի արտադրող ընկերության անունը: Գեյթսը հույս Է հայտնել, որ 2021 թվականին պատվաստանյութի ի հայտ գալը թույլ կտա մինչեւ 2022 թվականը հաղթահարել կորոնավիրուսի համավարակը: Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 2-ին դարձավ առաջին երկիրը, որը զանգվածային կիրառման համար բոլոր կլինիկական փորձարկումներն ավարտելուց հետո հավաստագրել Է Pfizer/BioNTech-ի (ԱՄՆ եւ Գերմանիա) արտադրության պատվաստանյութը: Դեկտեմբերի 8-ին երկիրն սկսել Է COVID-19-ի դեմ լայն պատվաստումները: Առաջին ներարկումն ստացել Է Քովենթրիի 90-ամյա մի բնակչուհի։
--00—ՄՀ