ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Newsweek.com-ը գրում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը հավանաբար կլինի երկու շաբաթից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ասել է Թրամփը և հայտարարել, որ մինչև ապրիլի 30-ը երկարացնում է «սոցիալական հեռավորության» գործողությունը՝ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում:
«Որքան ավելի հստակ մենք հետևենք բժիշկների խորհուրդներին, այնքան արագ այդ մղձավանջը կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով իրենց քայլերով օգնել բժիշկներին։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունը օգնություն է տրամադրել Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում, այդ թվում՝ դրամական:
Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 143 101 դեպք, որից 2 518-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 865 մարդ։