ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանական է համարում, որ առաջիկա երկու շաբաթները շատ ծանր կարող են լինել։
«Ես ուզում եմ, որ ամերիկացիները պատրաստ լինեն առաջիկայում սպասվող ծանր օրերին։ Մենք առջևում ունենք շատ ծանր 2 շաբաթ, և ես հույս ունեմ, որ, ինչպես փորձագետներն ու մեզնից շատերն են կանխատեսում, երկար ուսումնասիրություններից հետո վերջապես թունելի վերջում լույս է լինելու։ Սակայն այս 2 շաբաթը կլինի շատ ցավալի»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ մեկուսացման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև ապրիլի 30, կորոնավիրուսղի տարածումը կանխարգելելու համար։
«Վարակը նախատեսվածից արագ է տարածվում»,- ընդգծել է Թրամփը։